https://arm.sputniknews.ru/20261020/hh-varchapety-kmasnakci-evramiutjan-yndlajnmany-nvirvats-gagatnazhvoghvovin-108339025.html
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրամիության ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրամիության ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին
Sputnik Արմենիա
Գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Բրյուսելում: 20.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-20T17:09+0400
2026-10-20T17:09+0400
2026-10-20T17:10+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
բրյուսել
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/0b/99722256_0:0:1600:900_1920x0_80_0_0_9686e8917c5b8ad6a577a5fd0776b87a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրամիության ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են եվրոպական լրատվամիջոցները: Գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Բրյուսելում: Եվրոպացի առաջնորդները, քաղաքական գործիչները և փորձագետները կքննարկեն Եվրամիության ընդլայնման ապագան, ռազմավարական ինքնավարությունը, անվտանգության հարցերը, ժողովրդավարական բարեփոխումները և ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրների ուղին:Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
բրյուսել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/0b/99722256_132:0:1332:900_1920x0_80_0_0_97f10f3d7dcb16b5e793f70521f5af79.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, բրյուսել
հայաստան, նիկոլ փաշինյան, բրյուսել
Գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Բրյուսելում:
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրամիության ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են եվրոպական լրատվամիջոցները:
Գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Բրյուսելում:
Եվրոպացի առաջնորդները, քաղաքական գործիչները և փորձագետները կքննարկեն Եվրամիության ընդլայնման ապագան, ռազմավարական ինքնավարությունը, անվտանգության հարցերը, ժողովրդավարական բարեփոխումները և ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրների ուղին:
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: