ԱՄՆ-ից ներդրող Կոնստանտին Սոկոլովը նախատեսում է ընդլայնել ներդրումները Հայաստանի պղնձի արդյունաբերությունում ու հաջորդ տարվանից Թեղուտի հանքավայրի արտադրանքն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն։ Այս մասին նա հայտնել է Bloomberg-ին տված հարցազրույցում
Կոնստանտին Սոկոլովը ղեկավարում է TRIPP նախագծի հետ կապված TRIPP+ հիմնադրամը,
Ամերիկյան «Dynamic Frontier» ներդրումային ընկերությունը, որը սեպտեմբերին ձեռք է բերել Հայաստանի երկրորդ խոշոր՝ Թեղուտի պղնձի հանքավայրը, նախատեսում է արդիականացնել արտադրությունը, ավելացնել ծավալները։
Սոկոլովը խոսքով՝ գործարքի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի կարևոր հանքային ռեսուրսները ամերիկյան մատակարարման շղթաներին միացնելն է։
TRIPP+ հիմնադրամի ղեկավարը նախատեսում է տարեկան պղնձի խտանյութի արտադրությունը հասցնել 120-130 հազար տոննայի, ինչը համարժեք է մոտ 26-28 հազար տոննա պղնձի։ Արտադրական նոր հզորությունները նախատեսվում է շահագործման հանձնել 2030 թվականին, իսկ ամբողջական արտադրողականությանը հասնել 2031-ին։ Նշված ծավալը ավելի քան կրկնակի գերազանցում է հանքավայրի նախագծային հզորությունը՝ տարեկան մինչև 50 հազար տոննա պղնձի խտանյութ։