Հայաստանը Վրաստանում կայացած ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարից վերադարձել է 9 մեդալով

Մրցաշարին մասնակցել են 2007-2009 թթ. ծնված ըմբիշներ


ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանը Վրաստանում կայացած ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարից վերադարձել է 9 մեդալով՝ 2 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե:


Ինչպես հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան, Վրաստանում կայացել է Վրաստանի վաստակավոր մարզիչ Մուրադ Դոխտարաշվիլիի և սպորտի միջազգային վարպետ Զաուր Շեյիլաձեի անվան 17-րդ միջազգային հուշամրցաշարը:


Մրցաշարին մասնակցել են 2007-2009 թթ. ծնված ըմբիշներ:


-61 կգ Արմեն Պապիկյան


-65 կգ Գագիկ Ղազարյան


-70 կգ Գոռ Մկրտչյան


-74 կգ Ավետիք Թութխալյան


-97 կգ Ավետ Ենգոյան


-57 կգ Աշոտ Գյուլնազարյան


-79 կգ Սահակ Հովհաննիսյան


-92 կգ Նարեկ Իկիլիկյան


-125 կգ Անդրանիկ Ջաղեթյան


 


Leave a comment