Երևանը, Մեղրին և Արցախը մեկ բեմում. մեկնարկում է «Yerevan Open»-ը միջազգային փառատոնը

https://arm.sputniknews.ru/20261020/erevany-meghrin-ev-arcakhy-mek-bemum-meknarkum-e-yerevan-open-y-mijazgajin-paratvony-108334624.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108332396_0:0:1440:1080_1920x0_80_0_0_e39e2504419d16210acf9824f95f7242.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео, փառատոն, երգ, պար, մեղրի, արցախ, երևան, համերգ

տեսանյութեր, видео, փառատոն, երգ, պար, մեղրի, արցախ, երևան, համերգ

Բաժանորդագրվել

Հոկտեմբերի 25-ին Երևանի պետական համալսարանում կանցկացվի «Yerevan Open» միջազգային մրցույթ-փառատոնը, որը կմիավորի պարարվեստի սիրահարներին Հայաստանի տարբեր մարզերից ու քաղաքներից, ինչպես նաև Վրաստանից և Ռուսաստանից։

Վեցամյա դադարից հետո «Yerevan Open» միջազգային մրցույթ-փառատոնը վերադառնում է մայրաքաղաք Երևան՝ նպատակ ունենալով զարգացնելու ոչ միայն լատինամերիկյան, այլև եվրոպական պարային ծրագրերը։

Միջոցառման կազմակերպիչները՝ Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանն ու «Grand Master» պարային ստուդիայի տնօրեն Իլյա Ուվարովը «Ուրիշ նորություններում» խոսել են փառատոնի գաղափարից ու այս տարվա առանձնահատկություններից։

Այս տարի նախատեսվում են նաև պրոֆեսիոնալ պարային զույգերի շոու-ծրագրեր և մասնագիտական սեմինարներ՝ հայտնի մարզիչների մասնակցությամբ, ինչը միջոցառումը դարձնում է լիարժեք մշակութային ու կրթական հարթակ։

Անդրադառնալով մարզերի երեխաների ընդգրկմանը և հայրենասիրական դաստիարակությանը՝ Մարիաննա Մամյանը ընդգծեց, որ ինքը զարգացնում է պարահանդեսային պարերը նաև սահմանամերձ շրջաններում։ «Մեղրիում երբեք չի եղել պարահանդեսային պարերի փառատոն, հիմա երեխաները Մեղրիից ու Ագարակից մասնակցեցին այս փառատոնին։ Երբ մենք խոսում ենք հայրենասիրությունից, մենք պետք է տեսած լինենք Մեղրին, սեփական աչքերով տեսած լինենք Արաքսը։ Առանց մեր հողի հետ կապի մենք չենք կարող առաջ գնալ։ Երեխաները հեռավոր մարզերից գալիս են Երևան, ստանում անհավանական էներգիա և հասկանում, որ մենակ չեն»։

Սպորտային պարերի բնույթի և մրցութային նրբությունների մասին խոսելով՝ Իլյա Ուվարովը նշում է, որ սա յուրահատուկ սինթեզ է, որն աճել է սոցիալական միջոցառումից ու իսկական արվեստից, այնուհետև ամփոփվել սպորտի կանոնների շրջանակում։

«Մեկուկես րոպեանոց պարի հետևում հսկայական աշխատանք է կանգնած․ աշխատում են ծնողներ, դերձակներ, մարզիչներ, հոգեբաններ, խորեոգրաֆներ և ոճաբաններ։ Սկսնակ փոքրիկների համար կիրառում ենք ատեստավորման համակարգ, որպեսզի ոչ ոք տրավմա կամ նեղացվածություն չապրի՝ բոլորն էլ ստանում են իրենց արժանի մեդալները, մինչդեռ ավագների համար արդեն գործում է պրոֆեսիոնալ, առողջ ու թեժ պայքարի դաշտ»։
Կազմակերպիչները համոզված են՝ զգեստների վրայի ամենաթանկարժեք քարերն անգամ ստվերվում են, երբ բեմում փայլում են երեխաների աչքերը։

Leave a comment