ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում երկու լցանավերի բռնկման մասին

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ խոցել է ամերիկյան հերթական MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Հորմուզի նեղուցում ականի պայթյունի հետևանքով երկու լցանավի բռնկման մասին:

«ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի զինծառայողների կողմից Հորմուզի նեղուցի հարավային մասում անօրինական նավարկության շրջանում տեղադրված ականների պայթեցումը հանգեցրել է խախտում իրականացրած երկու նավթային լցանավերի բռնկման»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ խոցել է ամերիկյան հերթական MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:

Leave a comment