ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Սևակ Միքայելյանի թեկնածությունը։ Թեկնածուի կենսագրությունն ու մասնագիտական ուղին պատգամավորներին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը։

Միքայելյանը 2012 թվականին սովորել է Թաֆթս համալսարանի Ֆլեչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, իսկ 2021-2022 թվականներին՝ Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցում։

2007-2024 թվականներին Սևակ Միքայելյանն աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ։ 2016-2024 թվականներին որպես խորհրդատու համագործակցել է Համաշխարհային բանկի խմբի (IFC, IBRD) հետ՝ մասնակցելով տարբեր երկրներում ֆինանսական համակարգերի վերահսկողության մեխանիզմների ներդրմանը։

2024-2025 թվականներին զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը՝ համակարգելով փոքր ու միջին բիզնեսի զարգացումը, նորարարությունները և գիտելիքահեն տնտեսությունը։

2025 թվականին հիմնադրել է «Էդուքս» կրթական հիմնադրամը, իսկ 2026 թվականի փետրվարից մինչև հուլիս ղեկավարել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ կենտրոնը։ 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ-ում, հանդիսանում է կրթական ծրագրերի ու մեթոդական նյութերի հեղինակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment