«Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը

Բաժանորդագրվել

Հայկական ավիաընկերությունը Երևան-Բելգրադ չվերթ սկսել էր իրականացնել օրեր առաջ՝ հոկտեմբերի 15-ին։

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ-Sputnik. Սերբիայի ազգային ավիաընկերությունը՝ «Air Serbia»-ն, 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթերը: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Իրժի Մարեկը։

Բացի այդ, ընկերությունը պատրաստվում է ուղղություններ բացել դեպի Հելսինկի, Մայամի և Քիշնև։

Մարեկի խոսքով՝ տվյալ ուղղությունները, ներառյալ Երևանը, ընտրվել են ոչ թե պատահականորեն, այլ շուկայի երկարաժամկետ վերլուծության և ուղևորների հնարավոր ներհոսքի հիման վրա։ Նա նշել է, որ Բելգրադը տարանցիկ կարևոր ուղղություն է դառնում ինչպես նախկին Հարավսլավիայի երկրների, այնպես էլ հարևանների համար:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ից Երևան-Բելգրադ-Երևան չվերթեր սկսել է հայկական «FlyOne Armenia» ավիաընկերությունը։

Leave a comment