Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը ուժեղացված հսկողության տակ է

Բաժանորդագրվել

Ըստ ամենայնի, դա կապված է վերջին բողոքի ակցիայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Փողոցը, որտեղ գտնվում է Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը, զինված ոստիկանների ուժեղացված հսկողության տակ է: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև բողոքի ակցիա էր անցկացվել: Այնուհետև նմանատիպ ակցիա անցկացվել էր Անկարայում՝ կապված ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի հետ։

Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ գլխաշոր կրելը կրոնական պահանջ է և կոչ են արել վերջ դնել կրման արգելքին: Նրանք հայտարարել են, որ գլխաշոր կրող աշակերտների իրավունքները չպետք է ոտնահարվեն, ինչպես նաև խիստ քննադատել ենԱդրբեջանի իշխանություններին: Մեղադրանքներ են հնչել նաև Ադրբեջանի և Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով։

Մինչդեռ Բաքվում հայտարարում են, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, աշխարհիկ պետություն է, ուստի կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիաների առարկա դարձնելն անթույլատրելի է: Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոչ է արել թուրք քաղաքական գործիչներին չմիջամտել երկրի ներքին գործերին:

Leave a comment