Գրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին BMW-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զոհ

Գրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին BMW-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զոհ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, Գրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Տիգրան Կ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment