Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորմուզի նեղուցի օդային տարածքում ամերիկյան MQ-9 ռազմական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
Ըստ ԻՀՊԿ-ի՝ անօդաչու սարքը ոչնչացվել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի կրակով։ Այդ համակարգը գործում է երկրի միասնական հակաօդային պաշտպանության ցանցի կազմում։
Հայտարարության մեջ նշվում է, որ սա 54-րդ MQ-9 անօդաչու սարքն է, որը խոցվել է իրանական ուժերի կողմից։ Ըստ հաղորդման՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան։