https://arm.sputniknews.ru/20261020/minch-ajs-pahy-adrbejanic-hstak-gnahatakan-chi-hnchel-qaghaqagety-anklavneri-arajarki-masin-108327392.html
Մինչ այս պահը Ադրբեջանից հստակ գնահատական չի հնչել. քաղաքագետը` անկլավների առաջարկի մասին
Մինչ այս պահը Ադրբեջանից հստակ գնահատական չի հնչել. քաղաքագետը` անկլավների առաջարկի մասին
Sputnik Արմենիա
Բենիամին Մաթևոսյանի խոսքով` անհամապատասխանություն կա Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների միջև։ 20.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-20T11:45+0400
2026-10-20T11:45+0400
2026-10-20T12:00+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
իլհամ ալիև
նիկոլ փաշինյան
խաղաղության պայմանագիր
անկլավ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/09/94401489_0:0:1600:901_1920x0_80_0_0_ceb335663e9fa9ef8a6b2089fda9a8c9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման մոտավոր ժամկետ հայտարարելով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ազդարարում է, որ ցանկանում է շարունակել իր պաշտոնավարումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15–ի կառավարության նիստում հայտարարել էր, որ մինչև 2031 թվականը պետք է Ադրբեջանի հետ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։Մաթևոսյանի գնահատմամբ՝ չնայած Ադրբեջանից հնչող կոշտ հռետորաբանությանը` Փաշինյանը այնուամենայնիվ վստահ է` խաղաղության համաձայնագիրը հնարավոր կլինի վերջնական վավերացնել։ «Իլհամ Ալիևը, Հայաստանին վերաբերող հարցերին անդրադառնալիս, խոսել է նաև Նյուրնբերգի դատավարության մասին։ Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին նա համեմատել է նացիստական Գերմանիայի առաջնորդների հետ։ Անհամապատասխանություն կա Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների միջև՝ լինի դա խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման ու սահմանագծման, թե Փաշինյանի առաջարկների վերաբերյալ»,– ընդգծեց Մաթևոսյանը։Քաղաքագետն անդրադարձավ նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանն անկլավ–էքսկլավների հարցի լուծման մի քանի տարբերակ են քննարկում, այդ թվում՝ համապատասխան ճշգրիտ տարածքներ փոխանակելու և սահմանի երկու կողմերում անկլավ և էքսկլավ չունենալու մասին։Մաթևոսյանը նկատում է, որ մինչև այս պահը Բայրամովը, Հաջիևը կամ Ալիևը չեն ասել՝ այո՛, Փաշինյանի առաջարկն իրենց համար ընդունելի է, և որ իրենք հրաժարվում են Քյարքիից՝ ինչպես Փաշինյանն է կիրառում իր ձևակերպումներում։ Այս ամենի արդյունքում, Մաթևոսյանը կարծում է, որ ՀՀ գործող իշխանությունները պետք է վերջնականորեն սթափվեն և ավելի զգոն գնահատեն իրավիճակը, այլապես նոր ձախողումները կարող են բերել էլ ավելի ծանր կորուստների։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/09/94401489_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7b97a6361e3e7d72fee83990d9265976.jpg.webp
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր, անկլավ
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր, անկլավ
Բենիամին Մաթևոսյանի խոսքով` անհամապատասխանություն կա Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների միջև։
«Հիշո՞ւմ եք, եթե չեմ սխալվում, 44-օրյա պատերազմից հետո, Փաշինյանը 6 կետից բաղկացած առաջարկ էր ներկայացրել հանրությանը՝ ասելով, որ պետք է աշխատել այդ վեց կետերի ուղղությամբ։ Հետո հայտարարեց, որ գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այսինքն՝ պատերազմից հետո նա փորձում էր ինչ-որ կերպ հիմնավորել իր իշխանության շարունակությունը՝ առաջ քաշելով քաղաքական ծրագիր։ Հիմա նույնը վերաբերում է այս իրավիճակին»,– նշեց քաղաքագետը։
Մաթևոսյանի գնահատմամբ՝ չնայած Ադրբեջանից հնչող կոշտ հռետորաբանությանը` Փաշինյանը այնուամենայնիվ վստահ է` խաղաղության համաձայնագիրը հնարավոր կլինի վերջնական վավերացնել։
«Իլհամ Ալիևը, Հայաստանին վերաբերող հարցերին անդրադառնալիս, խոսել է նաև Նյուրնբերգի դատավարության մասին։ Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին նա համեմատել է նացիստական Գերմանիայի առաջնորդների հետ։ Անհամապատասխանություն կա Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների միջև՝ լինի դա խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման ու սահմանագծման, թե Փաշինյանի առաջարկների վերաբերյալ»,– ընդգծեց Մաթևոսյանը։
«Ադրբեջանը կիսո՞ւմ է Փաշինյանի գնահատականները. մինչև այս պահը Ադրբեջանից դրա վերաբերյալ հստակ գնահատական չի հնչել։ Ավելին՝ տեսեք, թե ինչ աստիճանի անհեթեթ իրավիճակ է ստեղծվել։ Փաշինյանը Թուրքմենստանում Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարում է, որ իր տպավորությամբ՝ խաղաղության այն մոդելը, որի մասին ինքն է խոսում, ընդունելի և հասկանալի է նաև Ադրբեջանի համար։ Պետությունը չի կարող տպավորություններով կառավարվել»,– ընդգծեց Մաթևոսյանը։
Մաթևոսյանը նկատում է, որ մինչև այս պահը Բայրամովը, Հաջիևը կամ Ալիևը չեն ասել՝ այո՛, Փաշինյանի առաջարկն իրենց համար ընդունելի է, և որ իրենք հրաժարվում են Քյարքիից՝ ինչպես Փաշինյանն է կիրառում իր ձևակերպումներում։
Այս ամենի արդյունքում, Մաթևոսյանը կարծում է, որ ՀՀ գործող իշխանությունները պետք է վերջնականորեն սթափվեն և ավելի զգոն գնահատեն իրավիճակը, այլապես նոր ձախողումները կարող են բերել էլ ավելի ծանր կորուստների։