Հայաստանում առաջարկում են ստեղծել պետական ակտիվների կառավարման մեկ իրավասության կենտրոն

Հայաստանում քննարկում են պետական ակտիվների կառավարման մեկ իրավասության կենտրոնի ստեղծման առաջարկը


ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում քննարկում են պետական ակտիվների կառավարման մեկ իրավասության կենտրոնի ստեղծման առաջարկը։ Հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիդ Թավադյանը ներկայացրել է պետական ակտիվների տեսակները, ինչպես նաև վիճակագրական տվյալներ:

Պետական ակտիվների կառավարման գործընթացում կարևորվել է թափանցիկ և հաշվետվողական գործունեություն իրականացնելու անհրաժեշտությունը։

Այդ համատեքստում, ընդգծվել է մեկ իրավասության կենտրոնի ստեղծումը` առաջարկելով ակտիվների կառավարումը մեկ տեղում։

Քննարկումից հետո վարչապետը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները:

Ընդգծվել է նաև պետական ակտիվների գույքագրում իրականացնելու անհրաժեշտությունը:


 

Leave a comment