https://arm.sputniknews.ru/20260213/irany-voghjunum-e-hh-varchapeti-khaghaghutjany-mitvats-qaghaqakanutjuny-despan-98784634.html
Իրանը ողջունում է ՀՀ վարչապետի` խաղաղությանը միտված քաղաքականությունը. դեսպան
Իրանը ողջունում է ՀՀ վարչապետի` խաղաղությանը միտված քաղաքականությունը. դեսպան
Sputnik Արմենիա
Հանդիպմանը կարևորվել են երկու երկրների միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը, ինչը կարող է դառնալ ավելի լայն կապերի հաստատման մաս։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T17:54+0400
2026-02-13T17:54+0400
2026-02-13T17:57+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
խալիլ շիրղոլամի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98783876_0:67:1280:787_1920x0_80_0_0_6c0df238c52d14f265bcceb4013a5026.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Իրանը ողջունում է Հայաստանի վարչապետի` խաղաղությանը միտված քաղաքականությունը, ինչը նպաստում է տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։«Զարգացած Հայաստանը նախանշված է Իրանի ռազմավարական քաղաքականության հիմքում, և իրենք առաջնորդվում են այդ սկզբունքով»,– իր խոսքում շեշտել է Խալիլ Շիրլողամին` ընդգծելով երկու ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերի փաստը, որի վրա էլ հիմնված է Հայաստանի և Իրանի միջև փոխվստահության բարձր մակարդակը։Վարչապետ Փաշինյանն իր հերթին շնորհավորել է Շիրղոլամիին դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով, և կարևորել Իրանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը։Նա հույս է հայտնել, որ Խալիլ Շիրղոլամիի գործունեության ընթացքում կողմերին կհաջողվի համագործակցությունն էլ ավելի խորացնել և ընդլայնել բոլոր ոլորտներում։Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև տարբեր ոլորտներում Հայաստան–Իրան փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել համատեղ ծրագրերի ընթացքին։ՀՀ–Իրան ռազմավարական պայմանագիր կստորագրվի Թեհրանում` Փաշինյանի այցի ժամանակ. դեսպանՎարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում կողմերը կարևորել են երկու երկրների միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը, ինչը կարող է դառնալ ավելի լայն կապերի հաստատման մաս։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98783876_72:0:1209:853_1920x0_80_0_0_e86f4482e56a25d4288c5986e4672110.jpg.webp
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, խալիլ շիրղոլամի
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, խալիլ շիրղոլամի
Հանդիպմանը կարևորվել են երկու երկրների միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը, ինչը կարող է դառնալ ավելի լայն կապերի հաստատման մաս։
«Զարգացած Հայաստանը նախանշված է Իրանի ռազմավարական քաղաքականության հիմքում, և իրենք առաջնորդվում են այդ սկզբունքով»,– իր խոսքում շեշտել է Խալիլ Շիրլողամին` ընդգծելով երկու ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերի փաստը, որի վրա էլ հիմնված է Հայաստանի և Իրանի միջև փոխվստահության բարձր մակարդակը։
Վարչապետ Փաշինյանն իր հերթին շնորհավորել է Շիրղոլամիին դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով, և կարևորել Իրանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը։
«Հայաստան–Իրան հարաբերություններում առկա է աննախադեպ դինամիկա, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ երկու երկրները միմյանց կապվում են բնական շահերով»,– ասել է Փաշինյանը։
Նա հույս է հայտնել, որ Խալիլ Շիրղոլամիի գործունեության ընթացքում կողմերին կհաջողվի համագործակցությունն էլ ավելի խորացնել և ընդլայնել բոլոր ոլորտներում։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև տարբեր ոլորտներում Հայաստան–Իրան փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել համատեղ ծրագրերի ընթացքին։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում կողմերը կարևորել են երկու երկրների միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը, ինչը կարող է դառնալ ավելի լայն կապերի հաստատման մաս։