Ենթադրյալ բռնություն ավտոբուսում. ՆԳՆ–ն որոնում է տեսանյութի տղամարդուն

Բաժանորդագրվել

Հրապարակված կադրերին արձագանքել են սոցցանցերի օգտատերերը՝ նշելով, որ հատակին նստած կինը ակնհայտ բռնության է ենթարկվում։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Սոցցանցերի հայկական տիրույթում ակտիվ տարածվում է Երևանի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ուղևորներից մեկը դիմում է հատակին նստած կնոջը (ենթադրաբար՝ իր կնոջը – խմբ.)՝ պահանջելով նրանից «իրեն նորմալ պահել»։

Մեկ այլ ուղևորուհի միջամտում է տեղի ունեցողին և դժգոհություն հայտնում տղամարդու վարքագծից։ Նրանց միջև լեզվակռիվ է սկսվում` փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի վերջում տղամարդը հատակին նստած կնոջ հետ ստիպված է լինում լքել ավտոբուսը։

Sputnik Արմենիային ՆԳՆ–ից հայտնեցին, որ համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

«Ձեռնարկվում են միջոցառումներ տեսանյութում երևացող անձին հայտնաբերելու ուղղությամբ», – հայտնեցին ՆԳՆ–ից։

Հրապարակված կադրերին արձագանքել են սոցցանցերի օգտատերերը՝ նշելով, որ հատակին նստած կինը ակնհայտ բռնության է ենթարկվում։
Նրանք իրավապահ մարմիններին կոչ են անում միջոցներ ձեռնարկել կնոջը պաշտպանելու համար։

Leave a comment