Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատմել է, թե երբ է ծրագրում ավարտել կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը հունվարին դարձել էր 34 տարեկան։
«Այս պահին ինձ լավ եմ զգում ֆիզիկապես ու հոգեբանորեն։ Կարծում եմ՝ ուժերս կբավականացնեն ևս երկու տարվա համար։
Տարիքի հետ ֆուտբոլիստները կորցնում են ռեակցիան։ Ուղեղով ամեն բան հասկանում ես ու մտածում, որ գլուխ կհանես, իսկ մարմիդն կարող է ավելի դանդաղ արձագանքել»,- Խորեն Բայրամյանի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։
Բայրամյանի պայմանագիրը «Ռոստովի» հետ ավարտվում է 2026թ․ ամռանը։ Կիսապաշտպանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2020 թվականին, մասնակցել 22 խաղի ու խփել 2 գոլ, սակայն 2023 թվականից հետո չի հրավիրվում։