https://arm.sputniknews.ru/20261019/hrvomi-papy-zangaharel-e-zelenskun-qnnarkelu-oleshkii-bnakichneri-tarhanumy–108319140.html
Հռոմի պապը զանգահարել է Զելենսկուն՝ քննարկելու Օլեշկիի բնակիչների տարհանումը
Հռոմի պապը զանգահարել է Զելենսկուն՝ քննարկելու Օլեշկիի բնակիչների տարհանումը
Sputnik Արմենիա
Խերսոնի շրջանում գտնվող քաղաքի բնակիչները զրկված են լույսից և ջրից։ 19.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-19T23:55+0400
2026-10-19T23:55+0400
2026-10-19T23:55+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
հռոմի պապ լևոն xiv
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/05/89732573_0:105:2000:1230_1920x0_80_0_0_72721e7e2fbedc7200728658733e00c4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հռոմի պապ Լևոն XIV-ը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո (հոկտեմբերի 16-ին) այսօր Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Խերսոնի մարզի Օլեշկիում տիրող իրավիճակը (գտնվում է ՌԴ վերահսկողության տակ-խմբ.) և կոչ է արել երկու կողմերին աջակցել մարդասիրական օգնության առաքմանը և խաղաղ բնակիչների տարհանմանը, հաղորդում է Vatican News-ը:Խարկովի մարզի քաղաքը, որտեղ դեռ շարունակում են գտնվել շուրջ 2 հազար քաղաքացիական անձինք, անընդհատ գնդակոծվում է, իսկ դրա մատակարարման ուղիները կտրված են: Վատիկանը պնդում է, որ հումանիտար հրադադար լինի, որպեսզի բնակիչները հնարավորություն ունենան կամավոր և անվտանգ տարհանվել ռազմական գործողությունների գոտուց, ինչպես նաև քաղաք դեղորայք և սնունդ հասցնելու համար:Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Պուտինը Պապի հետ զրույցում ասել է, որ «այնտեղ ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի համար պատասխանատվությունը կրում է Ուկրաինան»:Անցած շաբաթվա ընթացքում Օլեշկիի շրջանը ենթարկվել է ուժեղ հարձակման, կան զոհեր և վիրավորներ։ Ուկրաինայի զինված ուժերի քաղաքին ցերեկային ժամերին հրետանային 733 հարվածել են հասցրելև կատարել 556 անօդաչու հարձակում։ Օկրուգի ղեկավար Ռուսլան Խոմենկոյի խոսքով՝ օկրուգի բնակչությունը պարբերաբար հարվածների է ենթարկվում ճանապարհներին, փողոցներում, բնակելի շենքերում, խանութներում։ Նա ընդգծել է, որ այդ ամենը կարելի է գնահատել որպես տեղի բնակչության ցեղասպանություն:
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/05/89732573_111:0:1890:1334_1920x0_80_0_0_4c4b80c460affaef5bf3019a6da39533.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, հռոմի պապ լևոն xiv, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, հռոմի պապ լևոն xiv, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի
Խերսոնի շրջանում գտնվող քաղաքի բնակիչները զրկված են լույսից և ջրից։
Խարկովի մարզի քաղաքը, որտեղ դեռ շարունակում են գտնվել շուրջ 2 հազար քաղաքացիական անձինք, անընդհատ գնդակոծվում է, իսկ դրա մատակարարման ուղիները կտրված են:
Վատիկանը պնդում է, որ հումանիտար հրադադար լինի, որպեսզի բնակիչները հնարավորություն ունենան կամավոր և անվտանգ տարհանվել ռազմական գործողությունների գոտուց, ինչպես նաև քաղաք դեղորայք և սնունդ հասցնելու համար:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Պուտինը Պապի հետ զրույցում ասել է, որ «այնտեղ ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի համար պատասխանատվությունը կրում է Ուկրաինան»:
Անցած շաբաթվա ընթացքում Օլեշկիի շրջանը ենթարկվել է ուժեղ հարձակման, կան զոհեր և վիրավորներ։ Ուկրաինայի զինված ուժերի քաղաքին ցերեկային ժամերին հրետանային 733 հարվածել են հասցրելև կատարել 556 անօդաչու հարձակում։ Օկրուգի ղեկավար Ռուսլան Խոմենկոյի խոսքով՝ օկրուգի բնակչությունը պարբերաբար հարվածների է ենթարկվում ճանապարհներին, փողոցներում, բնակելի շենքերում, խանութներում։ Նա ընդգծել է, որ այդ ամենը կարելի է գնահատել որպես տեղի բնակչության ցեղասպանություն: