«Զվարթնոցի» հին մասնաշենքը նոր ուղևորային տերմինալ ենք վերափոխելու. Թորոսյանի ուղերձը

https://arm.sputniknews.ru/20261019/zvartnvoci-hin-masnashenqy-nvor-ughevvorajin-terminal-enq-verapvokhelu-tvorvosjani-ugherdzy-108315931.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108315105_0:389:1500:1514_1920x0_80_0_0_20f352191ff6da155d5a8abd1a451457.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գևորգ թորոսյան, քաղավիացիայի կոմիտե, քաղավիացիա

գևորգ թորոսյան, քաղավիացիայի կոմիտե, քաղավիացիա

Բաժանորդագրվել

Դիմելով ավիացիոն ոլորտի մյուս գործընկերներին և դոնոր և զարգացման գործընկերներին` քաղավիացիայի կոմիտեի նախագահը ակնկալում է գործնական համագործակցություն։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանը մինչև 2031 թվականը ցանկանում է արդիականացնել «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները` ներառյալ վերափոխելով «Զվարթնոցի» հին մասնաշենքը նոր ուղևորային տերմինալով։ Այդ մասին նշված է կոմիտեի նախագահի ուղերձում։

Նա ներկայացրել է կոմիտեի աշխատանքի հիմնական առաջնահերթությունները` դրանք պայմանականորեն բաժանելով 8 խմբի։

Թորոսյանն առաջնահերթորեն անդրադարձել է ուղևորներին` նշելով, որ կոմիտեի նպատակը շարունակում է լինել Երևանն ու Գյումրին տարածաշրջանի և աշխարհի ավելի շատ քաղաքների հետ ուղիղ չվերթերով կապելը, մրցակցության միջոցով ավելի մատչելի գներին նպաստելը և ուղևորների իրավունքների պաշտպանությունը ԵՄ լավագույն փորձին համահունչ ամրապնդելը։

Անդրադառնալով Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներին` նա ընդգծել է բեռնային ավիափոխադրումների հնարավորությունների ընդլայնումը՝ հայկական արտադրանքի համար նոր շուկաներ հասնելու ավելի հուսալի և մրցունակ ուղիներ ստեղծելու նպատակով։

«Պաշտոնավարմանս առաջին 100 օրերի ընթացքում նախատեսում եմ հանդիպել ոլորտի հիմնական ներկայացուցիչներին՝ լսելու նրանց մտահոգություններն ու առաջարկները և հստակեցնելու համատեղ քայլերը»,– գրել է կոմիտեի նախագահը։

Նա կարևորել է նաև հայաստանյան ավիաընկերությունների մասնագիտական և գործառնական կարողությունների ամրապնդումը, մրցունակության բարձրացումը։

Ինչ վերաբերում է միջազգային ավիափոխադրողներին, ապա Թորոսյանը նրանցից ակնկալում է ակտիվ համագործակցություն՝ նոր ուղղությունների ու հնարավորությունների շուրջ։

««Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գործընկերներից ակնկալում ենք կարգավորող դաշտի ամրապնդմամբ և համատեղ աշխատանքով հասնել ծառայությունների որակի չափելի բարձրացման ու նոր ենթակառուցվածքների զարգացման՝ պետության հետ ներդրումային և ծախսային ծրագրերի և կարգավորիչ դաշտի բարեփոխումների վերաբերյալ շարունակական երկխոսությամբ»,– գրել է քաղավիացայի կոմիտեի նախագահը։

Դիմելով ավիացիոն ոլորտի մյուս գործընկերներին և դոնոր և զարգացման գործընկերներին` Թորոսյանը կարևորել է արդյունավետ համագործակցությունը։

«Առաջնահերթություն է մնալու Հայաստան–ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրով և ԻԿԱՕ-ի շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև EASA–ի հետ սերտ համագործակցությամբ ավիացիոն անվտանգության եվրոպական պահանջների ներդրումը»,– հիշեցրել է նա։

Կառավարության` 2026–2031 թթ. ծրագրի իրականացման շրջանակում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր լիազորությունների շրջանակում պատրաստվում է առաջնահերթորեն աջակցել նաև Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելուն, ոլորտի կառավարման համակարգի կատարելագործմանը և ԵՄ ավիացիոն կանոնակարգերի ներդրմանը։

Նշենք, որ Գևորգ Թորոսյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել այս տարվա հոկտեմբերի 12–ին՝ փոխաինելով Միհրան Խաչատրյանին։

Leave a comment