Մոսկվան հարգանքով կընդունի Իրանի միացումը Մեքքայի պակտին. Լավրով

Մոսկվան հարգանքով կընդունի Իրանի միացումը Մեքքայի պակտին. Լավրով

Մոսկվան հարգանքով կընդունի Իրանի միացումը Մեքքայի պակտին, եթե Թեհրանը որոշի, որ դա կնպաստի խաղաղությանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է ТАСС-ը։

«Եթե որևէ փուլում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը համարի, որ այդ կառույցի հետ շփումները կարող են նպաստել խաղաղության և ազատ զարգացման նպատակների առաջմղմանը, մենք հարգանքով կվերաբերվենք մեր բարեկամների այդ ընտրությանը»,- հավաստիացրել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն ողջունել էր Մեքքայի պակտի ձևավորումը։ «Ելնում ենք նրանից, որ այս միավորման հիմքում դրված նպատակները, ինչպես հայտարարվել էր, կայունության հասնելու, խաղաղության և համագործակցության առաջմղման մեջ են», – նշել է Լավրովը։ Նա հավելել է, որ «հետաքրքրություն այս «եռյակի» նկատմամբ, այս աշխատանքին միանալու հարցում, ցուցաբերում են նաև որոշ այլ երկրներ, տարածաշրջաններ, դրանց թվում՝ արաբական երկրները»։

Leave a comment