Գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է պլանային աշխատանքներով
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 20-ին Երևանի մի շարք հասցեներում, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզական և Լոռու մարզի Դեբեդ բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվի, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Նշվում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 20-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի, Վարդանանց, Վրացյան, Նար-Դոսի, Զավարյան, Քաջազնունու, Եր. Քոչարի, Տիգրան Մեծի, Կորի, Գրողների, Արհեստավորների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Բացի այդ, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Արզական բնակավայրի գազասպառողների,
Ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի նաև Լոռու մարզի Դեբեդ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,-նշվում է հաղորդագրության մեջ։