Ֆրանսիա, Գերմանիա կամ Շենգեն գոտու պետություններ մի քանի օրով այցելելու համար ՀՀ քաղաքացուն պարտավորեցնում են անթիվ փաստաթղթեր ներկայացնել: Եվրոպական դեսպանությունները պահանջում և ստանում են նույնիսկ անձնական տվյալների պաշտպանության ներքո գտնվող փաստաթղթեր: Ընդ որում, փաստաթղթերի առկայությունը դեռ չի նշանակում դրանց անարգել հանձնումը դեսպանություն: ՀՀ քաղաքացիներին դեսպանությունները չեն ընդունում: Փոխարենը ՀՀ քաղաքացին պետք է դիմի մի շարք միջնորդ կազմակերպություններին, հերթագրվի և փաստաթղթերը հանձնի այդ միջնորդներին: Յուրաքանչյուր միջնորդի «ծառայությունը» վճարովի է: Այնուամենայնիվ, անթիվ փաստաթղթերը, դրանց գաղտնազերծումն ու երրորդ անձանց փոխանցումը, գնված ավիատոմսերը, միջնորդներին տրված հսկայական վճարները դեռ չեն երաշխավորում մի քանի օրվա այցելություն Ֆրանսիա կամ Գերմանիա: Շատ հաճախ դեսպանությունները մերժում են վիզայի տրամադրումը:
Այդ դեպքում, որտեղի՞ց Ֆրանսիայում, Գերմանիայում կամ Իտալիայում այդքան «հեղափոխական» արաբ միգրանտ: Արդյո՞ք վերջիններս չեն անցնում մուտքի վիզա ստանալու այն ճանապարհը, որն անցնում է ՀՀ քաղաքացին: Փաստորեն, չեն անցնում: Փաստորեն, վիզա ստանալու այդ դժվար ճանապարհը բացառապես ՀՀ քաղաքացիների համար է:
Վերջերս ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը մերժեց գիտության ոլորտի ՀՀ քաղաքացուն մուտքի վիզա տրամադրել, պատճառաբանելով, որ քաղաքացին պատրաստվում է Իտալիայում գիտական կոնֆերանսին մասնակցել: Դե, իսկ «հեղափոխության» անվան տակ Փարիզի, Մարսելի և Միլանի խանութները կողոպտող կիսագրագետ արաբներն իհարկե ոչ միայն մուլտիվիզա, այլ վաղուց քաղաքացիություն ունեն:
Նայում եմ Փարիզի ավերածություններին ու մտածում. հաջորդ անգամ փաստաթղթերը դեսպանություն հանձնելիս, հատուկ նշելու եմ, որ այցիս նպատակը հեղափոխություն իրականացնելն ու դրա շրջանակներում խանութներ կողոպտելն է: Կարծում եմ` շուտափույթ կերպով վիզա կստանամ: