«Քանաքեռցի Տույի» սպանության գործով մեղադրյալները ազատազրկվեցին 8 տարի 6 ամիս ժամկետով

https://arm.sputniknews.ru/20261019/qanaqerci-tuji-spanutjan-gvortsvov-meghadrjalnery-azatazrkvecin-8-tari-6-amis-zhamketvov–108310817.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1888/79/18887950_88:0:1511:1067_1920x0_80_0_0_2ecff1ce3b1ebba065eb423660f438c8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

քանաքեռցի տույ, սպանություն, դատավճիռ

քանաքեռցի տույ, սպանություն, դատավճիռ

Բաժանորդագրվել

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ դատավճիռը ստանալուց և ծանոթանալուց հետո բողոք կներկայացնեն։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Քանաքեռում քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի սպանությունից շուրջ հինգ տարի անց հրապարակվեց դատավճիռը։

Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Վլադիմիր և Հովհաննես Սիմոնյաններին և Արսեն Ալեքսանյանին դատապարտել է ազատազրկման՝ 8 տարի 6 ամիս ժամկետով։

Աղմկահարույց փոխհրաձգությունը, որի հետևանքով 4 մարդ էր սպանվել, տեղի էր ունեցել Սիմոնյանների տանը։ Ըստ գործի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների՝ միմյանց վրա կրակել էին մի խումբ քրեական հեղինակություններ։ Փոխհրաձգության հետևանքով սպանվել էին «Քանաքեռցի Տույը»՝ Արթուր Ղազարյանը, նրա մտերիմներ Արայիկ Խաչատրյանն ու Արթուր Բորյանը, ինչպես նաև Սիմոնյանների հայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը (հայտնի էր որպես «Տյուշ»), որը նույնպես դատարանի վերդիկտով մեղավոր է ճանաչվել։ Գործով մեղադրյալի կարգավիճակում էին Արտուշ, Վլադիմիր, Հովհաննես և Հակոբ Սիմոնյանները, ինչպես նաև նրանց մտերիմ Արսեն Ալեքսանյանը։ Հակոբ Սիմոնյանն արդարացվել է։ Արտուշ Սիմոնյանը, ով դեպքի ժամանակ ևս սպանվել է, մեղավոր է ճանաչվել։

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման պատիժը գրեթե արդարացում գնահատեց` նշելով, որ այդ հանցանքի համար պատիժը սկսվում է 12 տարուց։ Հանրային մեղադրողը և տուժող կողմը միջնորդել էին մեղադրյալներին դատապարտել 19, 17, 15 տարվա ազատազրկման։

«Նման դատավճիռ չէինք լսել։ Դատախազն ուզում է 19 տարի, դատարանը տալիս է 8 տարի, այսինքն՝ 11 տարի ավելի քիչ, սա համարյա արդարացման վերդիկտ էր։ Խմբի կազմում սպանության համար 8 տարի, պատկերացնու՞մ եք»,– ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ դատավճիռը ստանալուց և ծանոթանալուց հետո բողոք կներկայացնեն։

Հիշեցնենք՝ աղմկահարույց սպանությունները տեղի էին ունեցել 2021 թ. նոյեմբերի 11-ի գիշերը։

Leave a comment