ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդարդարձել է Ամուլսարի ոսկու հանքի բացմանը՝ գրելով.
«COP17-ի նախաշեմին Հայաստանում բացվեց Ամուլսարի ոսկու հանքը։
Բացվեց այն իշխանության կողմից, որի ներկայացուցիչները տարիներ առաջ պայքարում էին հանքի շահագործման դեմ՝ բարձրաձայնելով բնապահպանական ռիսկերը։
Ի՞նչ փոխվեց այս ընթացքում։ Վտանգներն այլևս չկա՞ն։ Թե՞ դրանք չեզոքացան այն պահից, երբ ՀՀ կառավարությունը ստացավ հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության 12.5% բաժնեմասը։
Այսօր, երբ Հայաստանը հյուրընկալում է կենսաբազմազանության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովը, իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի՝ ի՞նչն է ավելի կարևոր՝ բնության պահպանությո՞ւնը, հանրային առողջությու՞նը, թե՞ ոսկին ու հանքարդյունաբերական շահույթը։
Հարցն, իհարկե, հռետորական է․ երեսպաշտների, երկակի արժեքների կրողներից անկեղծ պատասխան ակնկալել պետք չէ։
Այս ամենը շոու է, հերթական թոզփչոցին, փողերի լվացման միջոց։ Մեր երկիրը էկոլոգիական աղետի շեմին հասցրածները չեն կարող մտահոգվել բնապահպանական խնդիրներով»։