3 մարդ Է զոհվել ԼԺՀ–ում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով

https://arm.sputniknews.ru/20261019/3-mard-e-zvohvel-lzhhum-ukrainaji-zinvats-uzheri-harvatsi-hetevanqvov-108308693.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/15/92594804_215:0:1003:591_1920x0_80_0_0_c80da58b2f984168049804a1d567f252.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, լուգանսկ, զոհ, պատերազմ, հատուկ ռազմական գործողություն

ուկրաինա, ռուսաստան, լուգանսկ, զոհ, պատերազմ, հատուկ ռազմական գործողություն

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել խաղաղ բնակիչներին և քաղաքացիական օբյեկտներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ԼԺՀ–ում երեք մարդ է զոհվել Ուկրաինայի զինված ուժերի` ծիսական ծառայության մեքենային հարվածելու հետևանքով, որը մահացածի էր տեղափոխում։ Տեղեկությունը հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:

«Պերվոմայսկի քաղաքային օկրուգի ավտոճանապարհին նեոնացիստները ցինիկաբար հարվածել են ծիսական ծառայության մեքենային, որը տեղափոխում էր մահացած մարդու։ Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։ Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին»,– Telegram–ի ալիքում գրել է պաշտոնյան։

Պասեչնիկի խոսքով՝ Սլավյանոսերբսկի մունիցիպալ օկրուգում էլ՝ Լիսիչանսկ–Լուգանսկ ճանապարհի հատվածում, ուկրաինական դրոնը հարվածել է բեռնատար մեքենայի վրա, որի արդյունքում տուժել է վարորդը։

Բացի այդ, նույն հատվածում կրկնակի հարձակման ժամանակ վիրավորվել է 27–ամյա մի տղամարդ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment