Իրանի պաշտպանության նախորդ նախարարի զոհվելուց 8 ամիս անց նոր նախարար է նշանակվել

Բաժանորդագրվել

Այս տարվա մարտից Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պարտականությունները կատարում էր Մաջիդ Իբն ալ-Ռեզան։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մեհրդադ Էհլաքիին նշանակել է երկրի պաշտպանության նոր նախարար՝ նախկին նախարար Ազիզ Նասիրզադեի զոհվելուց գրեթե 8 ամիս անց:

Իրանի խորհրդարանը նախօրեին հավանություն է տվել պաշտպանության նախարարի պաշտոնում Էհլաքիի թեկնածությանը:

«Իրանի նախագահը, հաշվի առնելով Իրանի խորհրդարանի վստահության քվեարկության արդյունքները, հրամանագրով Մեհրդադ Էհլաքի Քեթաբչիին նշանակել է պաշտպանության նախարար», – ասված է Փեզեշքիանի գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ:

Մարտի 2-ից Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պարտականությունները կատարում էր Մաջիդ Իբն ալ Ռեզան։

Leave a comment