Ֆրանսիայի մի քանի շրջանում կմտցվի մասնակի պարետային ժամ

Ֆրանսիայի մի քանի շրջանում կմտցվի մասնակի պարետային ժամ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է դեպարտամենտների պրեֆեկտներին՝ շարունակվող անկարգությունների ֆոնին մի շարք տարածքներում սահմանել պարետային ժամ։

«Ես խնդրել եմ պրեֆեկտներին այս երեկո մի շարք տարածքներում կիրառել պարետային ժամ՝ մասնակի պարետային ժամ», — հայտարարել է կառավարության ղեկավարը՝ անկարգությունների կապակցությամբ գումարված ճգնաժամային աշխատանքային խմբի նիստից հետո։

Նա նշել է, որ պրեֆեկտները կգործեն նպատակային մոտեցմամբ։ «Ներքին գործերի նախարարությունը հետագայում կհստակեցնի այն տարածքները, որտեղ կկիրառվեն այդ միջոցառումները, — պարզաբանել է վարչապետը։ — Նպատակը ոչ միայն քաղաքացիներին, այլև առևտրային օբյեկտները պաշտպանելն է»։ Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում երկրում կարող է հայտարարվել արտակարգ դրություն, թեև առայժմ «մասնակի պարետային ժամի սահմանումն ավելի տեղին միջոցառում է»։

Leave a comment