Ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է օգնել Հնդկաստանին ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքելու հարցում, գրել է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով չեղարկվել են մի շարք պատժամիջոցներ և մաքսատուրքեր, այդ թվում՝ ռուսական նավթի և գազի գնման վերաբերյալ սահմանափակումները։
Առանց այս քայլի՝ հնդկական ապրանքները կարող էին ենթարկվել մինչև 100% մաքսատուրքերի, քանի որ Հնդկաստանը ռուսական նավթի խոշորագույն ներկրողներից մեկն է։ Նյու Դելին ավելի վաղ զգուշացրել էր, որ նման միջոցները կարող են վնասել երկկողմ հարաբերություններին և բարդացնել երկրի էներգետիկ անվտանգությունը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Նյու Դելին «շատ մոտ են» առևտրային համաձայնագրի կնքմանը։