ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ու աջակցել մյուս երկրներին. Ժաննա Անդրեասյանի ելույթը` COP17-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

19.10.2026 | 16:09

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում կայացած պարենային անվտանգության և կենսաբազմազանության ապահովման գործում կրթական համակարգերի դերակատարման վերաբերյալ պանելային քննարկման իր ելույթում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ կրթությունն ունի առանցքային նշանակություն գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործում, իսկ Հայաստանի լավագույն օրինակներից մեկը «Դպրոցական սնունդ» ծրագիրն է, որն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հետ համագործակցությամբ:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Դպրոցական սնունդը» Հայաստանի համար բացառիկ ծրագիր է, որը միջազգային աջակցությամբ սկսվելուց հետո ամբողջությամբ ստանձնվել է պետության կողմից։

 

«Այսօր արդեն Հայաստանի մարզերի 1-ից 4-րդ դասարանների ավելի քան 100 000 երեխաներ պետական բյուջեի միջոցներով առողջ սնվելու հնարավորություն ունեն: Բայց սա միայն սննդի մասին չէ. առողջ ապրելակերպը պարտադիր դասընթաց է մեր դպրոցներում, որտեղ առողջ սնվելու բաղադրիչը տեսականից վերածվում է գործնական հմտության»,- նշեց նախարարը:

 

Ժաննա Անդրեասյանը շեշտեց, որ Հայաստանը, լինելով Դպրոցական սննդի համաշխարհային կոալիցիայի անդամ, պատրաստ է իր հաջողված փորձը փոխանցել այլ երկրների։ «Հայաստանը պատրաստ է իր փորձով կիսվել, պատրաստ է աջակցել մյուս երկրներին, որոնք նոր են ոտք դնում այն ճանապարհին, որը մենք արդեն անցել ենք: Միմյանցից սովորելն ու փորձ փոխանակելն է կենսաբազմազանության ապահովման ուղիղ գրավականը»,- ասաց է նախարարը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment