«Ֆլեշ» ՍՊԸ-ն կտուգանվի 28 մլն դրամով

Բաժանորդագրվել

Ընկերությունը վարչական պատասխանատվության է ենթարկվելու։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը տուգանվելու է 28 մլն դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

«ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «Ֆլեշ» ՍՊԸ-ի լցակայաններում հայտնաբերվել են խախտումներ։ Դրանց հիման վրա տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ–ն պատկանում է հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին (հայտնի է որպես «Ֆլեշի Բարսեղ») և նրա որդուն` Սանասար Բեգլարյանին։

«Ֆլեշ» ՍՊԸ–ն Հայաստանում բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ գազի ներկրման ու մանրածախ վաճառքի խոշորագույն ընկերություններից մեկն է։

Leave a comment