Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին կարող են մասնակցել 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները։
Նշենք, որ խաղերն անցկացվելու են 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Հուլիսին կառավարությունում որոշվել է 2026 թվականի պետական բյուջեում` «Հրազդան» մարզադաշտի և հարակից մարզումային տարածքների վերակառուցման նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով վերաբաշխում իրականացնել` Ֆրանկոֆոնիայի խաղերի պատշաճ անցկացման համար։
Միջոցառմանն ընդառաջ նախատեսվում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով։
Թատրոն
Պար
Երգեցողություն
Լուսանկարչություն
Կերպարվեստ
Քանդակագործություն
Գնդակով աճպարարություն
Գրականություն
Հեքիաթասացություն
Թվային ստեղծարարություն
Մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 30-ն է: