«Շուտով կդադարեցնեմ իմ գործունեությունը որպես բլոգեր». Haydalek

Հայտնի հայ բլոգեր HayDalek-ը` Ռաֆիկ Համբարձումյանը, հայտարարել է, որ շուտով կդադարեցնի իր գործունեությունը որպես բլոգեր. ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի հայ բլոգեր HayDalek-ը` Ռաֆիկ Համբարձումյանը, հայտարարել է, որ շուտով կդադարեցնի իր գործունեությունը որպես բլոգեր:

«Իմ շատ Սիրելի հետևորդներ, ես շուտով`մի քանի ամիսների ընթացքում, կավարտեմ բոլոր գրանցված համագործակցությունները ու պայմանագրերով ամրագրված պարտականությունները, որից հետո ես կդադարեցնեմ իմ գործունեությունը որպես բլոգեր։ Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները. շատ սիրելով ձեզ և ավելի շատ սիրելով ինձ ու իմ ընտանիքը` նման որոշում եմ կայացրել: Շնորհակալ եմ այս 5 տարիներ համար։

Խնդրում եմ այս գրառումը չփորձել մանիպուլացնել. սա իմ պարզ մարդկային որոշումն է», – գրել է բլոգերը Instagram-յան իր էջում:


HayDalek-ն այս շրջանում հանդես է գալիս որպես «Նոր ալիք»-ի «Զավզակները» հաղորդաշարի հաղորդավար: Վերջին օրերին նա խիստ քննադատության էր ենթարկվում սոցցանցերում արված մի գրառման համար: Օգտատերերը նշել էին, որ նա Հանրային հեռուստաընկերության աշխատակից է, և կոչ էին արել ավելի ուշադիր լինել հրապարակային խոսքում։




Leave a comment