https://arm.sputniknews.ru/20261019/amulsary-mnalu-e-sar-aktivistnern-akcia-en-anum-cop17-i-kanach-gvotu-mvot-108299046.html
Ամուլսարը մնալու է սար. ակտիվիստներն ակցիա են անում COP17-ի կանաչ գոտու մոտ
Ամուլսարը մնալու է սար. ակտիվիստներն ակցիա են անում COP17-ի կանաչ գոտու մոտ
Sputnik Արմենիա
Ակտիվիստները պնդում են՝ Ամուլսարի խնդրի մասին բարձրաձայնելը կենսական նշանակություն ունի, չի կարելի երկիր քանդել բյուջեն լցնելու համար։ 19.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-19T14:42+0400
2026-10-19T14:42+0400
2026-10-19T14:42+0400
հայաստան
երևան
ամուլսար
ակցիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108298876_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8b4b2d039e72a540d6b8381f2b9d2dd4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Մի խումբ ակտիվիստներ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ ակցիա են անում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ COP17-ի կանաչ գոտու մոտ:Մասնակիցները հայտարարեցին, որ մի շարք սահմանափակումների են հանդիպել ակցիան անցկացնելու ժամանակ։ Նրանց թույլ չեն տվել պաստառ տեղադրել, քայլել դեպի կապույտ գոտու տարածք և այլն։Ակտիվիստ, իրավապաշտպան Մայա Բարխուդարյանի խոսքով` կառավարությունը պաշտպանում է Ամուլսարի բացման խայտառակ նախաձեռնությունը, դրա համար էլ իրենց իրավունքները սահմանափակվում են, թեպետ ամբողջ աշխարհում ընդունված է նման համաժողովների անցկացման ժամանակ խաղաղ ակցիաներ իրականացնել, խնդիրների մասին բարձրաձայնել։ Նրա խոսքով՝ Ամուլսարի խնդրի մասին բարձրաձայնելը կենսական է։«Չի կարելի երկիրը քանդել բյուջե լցնելու համար։ Բյուջեն էդտեղ ապրող մարդիկ են տալիս, իրենք իրավունք ունեն խմելու ջուր ունենալ, շնչելու օդ ու չհիվանդանալ տարբեր հիվանդություններով՝ քաղցկեղ, բրոնխիտ և այլն»,- հայտարարեց Բարխուդարյանը։Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ հանքավայրը չէր գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։2023 թվականին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։Ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին հայտնեց, որ Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները։ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 27-ին հայտարարեց` կանխատեսում են, որ 2026 թվականին 4 տոննա ոսկի կարդյունահանեն Ամուլսարից։Հոկտեմբերի 10–ին Ամուլսարի հանքավայրում պաշտոնապես մեկնարկեցին ոսկու արդյունահանման աշխատանքները։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108298876_229:0:1669:1080_1920x0_80_0_0_50b3d00d799114f83dbe8afbbd07d8d7.jpg.webp
հայաստան, երևան, ամուլսար, ակցիա, видео
հայաստան, երևան, ամուլսար, ակցիա, видео
Ակտիվիստները պնդում են՝ Ամուլսարի խնդրի մասին բարձրաձայնելը կենսական նշանակություն ունի, չի կարելի երկիր քանդել բյուջեն լցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Մի խումբ ակտիվիստներ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ ակցիա են անում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ COP17-ի կանաչ գոտու մոտ:
Մասնակիցները հայտարարեցին, որ մի շարք սահմանափակումների են հանդիպել ակցիան անցկացնելու ժամանակ։ Նրանց թույլ չեն տվել պաստառ տեղադրել, քայլել դեպի կապույտ գոտու տարածք և այլն։
Ակտիվիստ, իրավապաշտպան Մայա Բարխուդարյանի խոսքով` կառավարությունը պաշտպանում է Ամուլսարի բացման խայտառակ նախաձեռնությունը, դրա համար էլ իրենց իրավունքները սահմանափակվում են, թեպետ ամբողջ աշխարհում ընդունված է նման համաժողովների անցկացման ժամանակ խաղաղ ակցիաներ իրականացնել, խնդիրների մասին բարձրաձայնել։ Նրա խոսքով՝ Ամուլսարի խնդրի մասին բարձրաձայնելը կենսական է։
«Չի կարելի երկիրը քանդել բյուջե լցնելու համար։ Բյուջեն էդտեղ ապրող մարդիկ են տալիս, իրենք իրավունք ունեն խմելու ջուր ունենալ, շնչելու օդ ու չհիվանդանալ տարբեր հիվանդություններով՝ քաղցկեղ, բրոնխիտ և այլն»,- հայտարարեց Բարխուդարյանը։