Շիրակի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հոկտեմբերի 10-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրամիջոցի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։

Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը Առափի բնակավայր տանող ճանապարհին հայտնաբերել, թմրամիջոցների իրացման հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայով հանդերձ՝ մարզային վարչություն են տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Պարզվել է, որ թմրամիջոցը իրացնելու նպատակով երիտասարդին փոխանցել էր Գյումրիի բնակիչ 59-ամյա տղամարդը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 59-ամյա տղամարդու՝ Շահումյան փողոցում գտնվող տան հարակից օժանդակ շինությունում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով տարաներ՝ ավելի քան 500 գրամ քաշով։

Գյումրիի բնակիչ 33-ամյա և 59-ամյա տղամարդիկ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։

Կատարվում է նախաքննություն։

ՆԳՆ ոստիկանություն

Leave a comment