2026 թվականի փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության ենթակա են հետևյալ մշակաբույսերը՝ ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, սալոր, սեխ, ձմերուկ, կարտոֆիլ, բալ, կեռաս, ցորեն, գարի, վարսակ։
Ապահովագրվող ռիսկերն են՝ կարկուտ, գարնանային ցրտահարություն, երաշտ։
Ծիրանի, ցորենի, գարու, վարսակի դեպքում Կառավարությունը ֆերմերների փոխարեն կվճարի ապահովագրավճարի 40%-ը, իսկ մնացած մշակաբույսերի դեպքում՝ 60%-ը։
Ծրագրին մասնակցում են հետևյալ ապահովագրական ընկերությունները․
Լիգա ինշուրանս, Սիլ ինշուրանս, Նաիրի ինշուրանս, Ռեգո ինշուրանս, Արմենիա ինշուրանս, ԷՖԵՍ ինշուրանս: