Գյումրիում ավելի քան կես կիլոգրամ մարիխուանա է հայտնաբերվել

Բաժանորդագրվել

Երկու տղամարդ ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Գյումրիի բնակիչ 33-ամյա և 59-ամյա երկու տղամարդ ձերբակալվել են թմրամիջոցի իրացման կասկածանքով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Իրավապահները նշել են, որ 59-ամյա տղամարդու տան հարակից օժանդակ շինությունում հայտնաբերվել է ավելի քան 500 գրամ մարիխուանա։

Գյումրիի 33-ամյա բնակչի «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության մարզային վարչություն, անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա։

Ոստիկանության տվյալներով՝ իրացնելու նպատակով նրան թմրամիջոցը փոխանցել էր Գյումրիի 59-ամյա բնակիչը։

Իրավապահները հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment