Բաժանորդագրվել
Գերմանիայի միջնորդությունը բավարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանը հետախուզման մեջ գտնվող քաղաքացու է հանձնել Գերմանիային։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Լ.Չ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք պատճառելու համար»,– ասված է հաղորդագրությունում:
Գերմանիայի իրավասու մարմիններն հանձնելու որոշումը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Դատախազությունը չի մանրամասնել մեղադրյալի քաղաքացիությունը, նրան վերագրվող արարքի հանգամանքները և կատարման ժամանակը։