Մակրոնը ցուցարարներին կոչ է արել հանդարտվել և խոստացել է պատժել օրինախախտներին

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում շաբաթ տեղի ունեցած լայնածավալ ցույցերից ու դրանց հետևանքով տեղի ունեցած ավերածություններից հետո նախագահ Էմանյուել Մակրոնը կիրակի տեսաուղերձ է հղել ազգին՝ կոչ անելով հանդարտվել, նաև դատապարտել ցուցարարների կողմից բռնության կիրառումը:

Ութ րոպեանոց ուղերձում Մակրոնը հայտարարել է, որ նրանք, ովքեր վանդալիզմի են ենթարկել, թալանել են ուրիշների սեփականությունը, կկանգնեն արդարադատության առաջ և ստիպված կլինեն վճարել այլոց պատճառած վնասի համար։

Մակրոնն անկարգությունների կազմակերպիչներ է անվանել «արմատական ձախ ծայրահեղական խմբավորումների ցուցարարներին, որոնց միացել են բազմաթիվ քրեական տարրեր»։ Նախագահը խոստացել է, որ ավերված խանութների և սրճարանների սեփականատերերը կստանան փոխհատուցում։

Leave a comment