Լսե՛ք Ֆրանսիայի ապագային, պարո՛ն նախագահ․ Արաղչին՝ Մակրոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին անդրադարձել է Ֆրանսիայում բողոքի ցույցներին ու դիմել երկրի նախագահ Էմմանուել Մակրոնին․

«Պարոն Մակրոնն ինքն է իր համար այս վիճակը ստեղծել՝ ԱՄՆ նախագահին վստահեցնելով, որ ողջունում է իրանցիների դեմ իրականացվող վայրագությունները։

Արդեն ուշ է մեղադրել այն պատերազմի համար, որի հրահրմանը նպաստել են նրա նմանները։ Ֆրանսիացի ժողովուրդը պահանջում է արմատական ​​փոփոխություններ, այդ թվում՝ հավաքների ազատություն։

Լսե՛ք Ֆրանսիայի ապագային, պարո՛ն նախագահ»։

Leave a comment