ՌԴ–ն հարվածներ է հասցրել Կիևում գտնվող ռազմական օբյեկտներին և տվյալների մշակման կենտրոնին

Բաժանորդագրվել

Հարվածներն իրականացվել են ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով և ԱԹՍ–ներով։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինուժն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմարդյունաբերական համալիրներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հարվածներն իրականացվել են ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով և մեծ հեռահարության հարվածային անօդաչուներով։

Արդյունքում խոցվել են Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմարդյունաբերական համալիրները, թևավոր հրթիռների ու ԱԹՍ–ների պահեստավորման օբյեկտները, ինչպես նաև տվյալների մշակման կենտրոնը»։

Նախարարությունը նաև հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի տարածաշրջանների օդային տարածքում 149 ուկրաինական ԱԹՍ է խոցվել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment