Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է պայթել ականի վրա

https://arm.sputniknews.ru/20261019/hvormuzi-neghucum-navtatar-lcanav-e-pajtel-akani-vra-108284312.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108283984_94:0:1534:1080_1920x0_80_0_0_bbb0371eca92692a19bc8d823a62f3d7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, լցանավ, պայթյուն, հրդեհ, տեսանյութ, տեսանյութեր, видео

իրանի իսլամական հանրապետություն, լցանավ, պայթյուն, հրդեհ, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Թեհրանը Հորմուզի նեղուցից արևելք ընկած հատվածում նավագնացության համար արգելված գոտի է սահմանել։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ–ներին։

«Լցանավը բռնկվել և պայթել է Հորմուզի նեղուցում ականի բախվելուց հետո», – ասվում է գործակալության նյութում։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։

Սեպտեմբերին ԻՀՊԿ-ն հայտարարեց, որ Թեհրանը Հորմուզի նեղուցից արևելք ընկած հատվածում նավագնացության համար արգելված գոտի է սահմանել, որով անցնելիս նավերը պետք է իրենց տարանցումը համակարգեն Թեհրանի հետ։

Leave a comment