https://arm.sputniknews.ru/20261019/vovqer-ev-vor-erkrneric-ekatsnern-en-kadrajin-banki-mijvocvov-hhum-bardzr-pashtvonner-stacel-108223524.html
Ովքե՞ր և ո՞ր երկրներից եկածներն են «Կադրային բանկի» միջոցով ՀՀ–ում բարձր պաշտոններ ստացել
Ովքե՞ր և ո՞ր երկրներից եկածներն են «Կադրային բանկի» միջոցով ՀՀ–ում բարձր պաշտոններ ստացել
Sputnik Արմենիա
Կադրային բանկի ծրագրում ընդգրկվածների 7%-ն այլազգիներ են, իսկ 93%-ն ունեն հայկական արմատներ։ Նրանց նաև նաև նախարարի պաշտոն ստացած անձ կա։ 19.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-19T08:55+0400
2026-10-19T08:55+0400
2026-10-19T08:55+0400
հհ կառավարություն
պաշտոն
կադրային բանկ
մասնագետ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2265/39/22653919_0:0:1600:901_1920x0_80_0_0_997a2633ff296e7a5bf7530cae11cc25.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության «Կադրային բանկ» ծրագրի առաջին փուլին մասնակցած անձանցից 17–ը բարձր պաշտոնների են նշանակվել, նրանցից 1–ը նախարար է, 11–ը` փոխնախարարներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են կառավարությունից։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Կառավարության կադրային բանկ» ծրագիրը, որը համախմբում է աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին։ Ծրագիրը ստեղծվել է այդ մասնագետների գիտելիքը պետական կառավարման համակարգում կիրառելու համար։ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ ընդհանուր առմամբ 1141 հայտ է ներկայացվել, հարցազրույցների և գնահատման արդյունքում ընտրվել է 269 թեկնածու 29 երկրից։Վարչապետը նշել էր, որ կառավարությունում բարձր պաշտոնների նշանակվել է 16 անձ։ Թեկնածուների 93%-ն ունեն հայկական արմատներ, իսկ մոտ 7%-ը` ոչ։Sputnik Արմենիան հետաքրքրվել է, թե որ երկրներից են ծրագրին մասնակցած անձինք և ովքեր են նրանք։ՀՀ վարչապետի օգնական են նշանակվել Արամ Ասրյանը (University of Oxford) և Տաթև Մարտիրոսյանը (Pennsylvania State University, Dickson Law)։Այդ մասնագետներից 12-ն էլ նախարարություններում են պաշտոն ստացել։ Տիգրան Գասպարյանը (Universität Hamburg), Արամ Խաչատրյանը (Erasmus University Rotterdam), Լևոն Մովսիսյանը (University of Oxford) Էկոնոմիկայի փոխնախարարներ են նշանակվել, Դավիթ Իվանյանը (University of Warwick)`Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար։ Այս ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ էլ նշանակվել են Քրիստինա Թաթարյանը (Durham University) և Աննա Բաբաջանյանը (University of Cambridge), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը (Massachusetts Institute of Technology), տեղակալի պաշտոնում` Տաթև Ասլանյանը (Erasmus University Rotterdam), առողջապահության փոխնախարար է դարձել Շահանե Մնացականյանը (Harvard Medical School), իսկ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ է նշանակվել Հայկ Առաքելյանը։ «Կադրային բանկի» միջոցով համալրվել են նաև Արտաքին գործերի և միջազգային առևտրի (ԱԳՄԱ) ու Աշխատանքի և բարեկեցության հարցերի (ԱԲՀ) նախարարությունները։ ԱԳՄԱ փոխնախարար է նշանակվել Անի Ավետիսյանը (University of Cambridge), իսկ ԱԲՀ փոխնախարար` Ռոզա Բաբայանը (University of Toronto)։Կառավարությունից նշել են, որ այդ անձինք ժամանել են ԱՄՆ–ից, Ռուսաստանից, նույնիսկ Իռլանդիայից, Մոնակոյից, Մալթայից և այլ երկրներից։ Եղել են մասնագետներ, որ Հայաստանում եմ ապրել։«Ոչ բոլոր թեկնածուներն ունեն հայկական ծագում։ Նրանց թվում կան ռուս, ուկրաինացի, բելառուս, ղազախ, բրիտանացի, գերմանացի, վրացի, իրանցի և նիդեռլանդցի մասնագետներ»,– հայտնել են կառավարությունից։Ամենաերիտասարդ թեկնածուն 21 տարեկան է, ամենատարեցը` 61։Հիշեցնենք, որ «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլն արդեն ավարտվել է։ Հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել 2027 թվականին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2265/39/22653919_176:0:1600:1068_1920x0_80_0_0_7d9accb9d0bba3cbccc3c28393f4f661.jpg.webp
հհ կառավարություն, պաշտոն, կադրային բանկ, մասնագետ, инфографика
հհ կառավարություն, պաշտոն, կադրային բանկ, մասնագետ, инфографика
Կադրային բանկի ծրագրում ընդգրկվածների 7%-ն այլազգիներ են, իսկ 93%-ն ունեն հայկական արմատներ։ Նրանց նաև նաև նախարարի պաշտոն ստացած անձ կա։
Sputnik Արմենիան հետաքրքրվել է, թե որ երկրներից են ծրագրին մասնակցած անձինք և ովքեր են նրանք։
«Բարձր պաշտոններում նշանակված անձանց մի մասը Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունում են ընդունվել, մյուս մասը` Առողջապահության նախարարությունում, Աշխատանքի և բարեկցության նախարարությունում, Քաղաքաշինության կոմիտեում, Պետական գույքի կառավարման կոմիտեում, Պետական եկամուտների կոմիտեում, փոխվարչապետի աշխատակազմում և այլ պետական կառույցներում։
ՀՀ վարչապետի օգնական են նշանակվել Արամ Ասրյանը (University of Oxford) և Տաթև Մարտիրոսյանը (Pennsylvania State University, Dickson Law)։
Այդ մասնագետներից 12-ն էլ նախարարություններում են պաշտոն ստացել։ Տիգրան Գասպարյանը (Universität Hamburg), Արամ Խաչատրյանը (Erasmus University Rotterdam), Լևոն Մովսիսյանը (University of Oxford) Էկոնոմիկայի փոխնախարարներ են նշանակվել, Դավիթ Իվանյանը (University of Warwick)`Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար։ Այս ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ էլ նշանակվել են Քրիստինա Թաթարյանը (Durham University) և Աննա Բաբաջանյանը (University of Cambridge), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը (Massachusetts Institute of Technology), տեղակալի պաշտոնում` Տաթև Ասլանյանը (Erasmus University Rotterdam), առողջապահության փոխնախարար է դարձել Շահանե Մնացականյանը (Harvard Medical School), իսկ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ է նշանակվել Հայկ Առաքելյանը։ «Կադրային բանկի» միջոցով համալրվել են նաև Արտաքին գործերի և միջազգային առևտրի (ԱԳՄԱ) ու Աշխատանքի և բարեկեցության հարցերի (ԱԲՀ) նախարարությունները։ ԱԳՄԱ փոխնախարար է նշանակվել Անի Ավետիսյանը (University of Cambridge), իսկ ԱԲՀ փոխնախարար` Ռոզա Բաբայանը (University of Toronto)։
Կառավարությունից նշել են, որ այդ անձինք ժամանել են ԱՄՆ–ից, Ռուսաստանից, նույնիսկ Իռլանդիայից, Մոնակոյից, Մալթայից և այլ երկրներից։ Եղել են մասնագետներ, որ Հայաստանում եմ ապրել։
«Ոչ բոլոր թեկնածուներն ունեն հայկական ծագում։ Նրանց թվում կան ռուս, ուկրաինացի, բելառուս, ղազախ, բրիտանացի, գերմանացի, վրացի, իրանցի և նիդեռլանդցի մասնագետներ»,– հայտնել են կառավարությունից։
Ամենաերիտասարդ թեկնածուն 21 տարեկան է, ամենատարեցը` 61։
Հիշեցնենք, որ «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլն արդեն ավարտվել է։ Հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել 2027 թվականին։