Ալբանիայի վարչապետը ցույցերի համար մեղադրել է ՌԴ-ին և Իրանին․ Զախարովան արձագանքել է

https://arm.sputniknews.ru/20261018/albaniaji-varchapety-cujceri-hamar-meghadrel-e-rd-in-ev-iranin-zakharvovan-ardzaganqel-e-108280860.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108210693_299:0:1200:676_1920x0_80_0_0_7bda286678563a11cfacb955238063c6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարիա զախարովա, ալբանիա, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն

մարիա զախարովա, ալբանիա, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Ալբանիայի վարչապետին կոչ է արել երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվությունը չբարդել ուրիշների վրա։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայի վարչապետ, իշխող Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Էդի Ռաման երկրում ընթացող բողոքի ցույցերի և անկարգությունների ֆոնին հայտարարել է ենթադրյալ արտաքին միջամտության մասին, որի նպատակն, ըստ նրա, Եվրամիությանն անդամակցելու՝ Ալբանիայի գործընթացը դանդաղեցնելն է։ Ինչպես հաղորդում է RT-ն, Ռաման միջամտության մեջ մեղադրել է Ռուսաստանին և Իրանին։

Ալբանիայի վարչապետի հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ո՛չ, Էդի Ռամա, բողոքի ցույցերի են դուրս եկել ձեր երկրի քաղաքացիները, և պետք չէ ձեր պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա։ Ձեր ներքին խնդիրներով ինքներդ զբաղվեք», – գրել է Զախարովան իր Telegram-յան ալիքում։

Ալբանիայում ուսանողական բողոքի ցույցերը սկսվել են ուսման բարձր վարձավճարների, կրթության համար անբավարար պայմանների և մասնագիտությամբ աշխատանք գտնելու հնարավորությունների բացակայության պատճառով։ Ցուցարարները, մասնավորապես, պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Ռաման, իր հերթին, դատապարտել է ցուցարարների կողմից փողոցներում բռնության կիրառումը և հրաժարվել է պաշտոնից հեռանալ։

Ֆրանսիայում շուրջ 550 հազար մարդ մասնակցել է բողոքի ցույցերի․ ձերբակալվել է 1200 մարդ

Leave a comment