Էմմա Պողոսյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն է

Բաժանորդագրվել

Հայ մարզուհին երկամարտում բարձրացրել է 249 կգ։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Կանանց 86 կգ քաշային կարգում հայ մարզուհին երկամարտի 249 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Պոկում վարժությունում Պողոսյանը բարձրացրել է 109 կգ և արժանացել փոքր արծաթե մեդալի։

Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 140 կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալը։

Հիշեցնենք, որ ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 12–19-ը Ալբանիայի Դուրես քաղաքում։

Leave a comment