https://arm.sputniknews.ru/20261018/shat-havanakan-e-vor-amn-n-chi-hamardzakvi-hardzakvel-irani-vra-pashtpanutjan-nvor-nakharar-108272854.html
Շատ հավանական է, որ ԱՄՆ-ն չի համարձակվի հարձակվել Իրանի վրա․ պաշտպանության նոր նախարար
Շատ հավանական է, որ ԱՄՆ-ն չի համարձակվի հարձակվել Իրանի վրա․ պաշտպանության նոր նախարար
Sputnik Արմենիա
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել պաշտպանության նախարարի պաշտոնում Էհլակիի թեկնածությանը: 18.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-18T14:47+0400
2026-10-18T14:47+0400
2026-10-18T14:47+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
հրադադար
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/18/86078159_0:54:800:504_1920x0_80_0_0_6e884c59f2a214b76e1bda2fc6b035f5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ն չի համարձակվի հարձակվել Իրանի վրա, հակառակ դեպքում մեծ վնաս կկրի։ Այս մասին, իրանական SNN հեռուստաալիքի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նոր նախարար Մեհրդադ Էհլակին։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի խորհրդարանը հավանություն է տվել պաշտպանության նախարարի պաշտոնում Էհլակիի թեկնածությանը:«Շատ հավանական է, որ նրանք չեն համարձակվի հարձակվել մեզ վրա։ Եթե դա անեն, և՛ նրանք, և՛ տարածաշրջանը հսկայական վնաս կկրեն», – ասել է նախարարը։Էհլակին վստահեցրել է, որ կարդարացնի երկրի խորհրդարանի կողմից իրեն տրված բարձր վստահությունը։Իր հերթին, Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաեին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստել են ավելի ավերիչ արձագանքման ԱՄՆ-ի կողմից նոր հարձակումների դեպքում։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/18/86078159_29:0:772:557_1920x0_80_0_0_a53cb85207b7982ce1dafc7e397a4163.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հրադադար
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հրադադար
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել պաշտպանության նախարարի պաշտոնում Էհլակիի թեկնածությանը:
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ն չի համարձակվի հարձակվել Իրանի վրա, հակառակ դեպքում մեծ վնաս կկրի։ Այս մասին, իրանական SNN հեռուստաալիքի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նոր նախարար Մեհրդադ Էհլակին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի խորհրդարանը հավանություն է տվել պաշտպանության նախարարի պաշտոնում Էհլակիի թեկնածությանը:
«Շատ հավանական է, որ նրանք չեն համարձակվի հարձակվել մեզ վրա։ Եթե դա անեն, և՛ նրանք, և՛ տարածաշրջանը հսկայական վնաս կկրեն», – ասել է նախարարը։
Էհլակին վստահեցրել է, որ կարդարացնի երկրի խորհրդարանի կողմից իրեն տրված բարձր վստահությունը։
Իր հերթին, Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաեին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստել են ավելի ավերիչ արձագանքման ԱՄՆ-ի կողմից նոր հարձակումների դեպքում։
«Իրանի զինված ուժերը պատրաստել են ավելի կործանարար ծրագիր, քան տասներկուօրյա և քառասունօրյա պատերազմների ժամանակ… Իրանի նոր օպերատիվ ծրագիրը չի կիրականացվի նրանց իմացած կանոններով», – գրել է Ռեզաին սոցիալական ցանցերում։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։