https://arm.sputniknews.ru/20261018/libananum-hajkakan-dzeragreri-pahpanutjan-nvor-kentrvon-e-steghtsvel-108271949.html
Լիբանանում հայկական ձեռագրերի պահպանության նոր կենտրոն է ստեղծվել
Լիբանանում հայկական ձեռագրերի պահպանության նոր կենտրոն է ստեղծվել
Sputnik Արմենիա
Նոր ձեռագրատունը նախատեսված է Զմմառի Մայրավանքի դարավոր ձեռագրական հավաքածուի պահպանության համար։ 18.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-18T14:10+0400
2026-10-18T14:10+0400
2026-10-18T14:11+0400
լիբանան
տանն կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք ռաֆայել պետրոս մինասյան
մատենադարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/12/108269113_0:107:2048:1259_1920x0_80_0_0_59455f8f5acf96cb92e6bae53d6bec81.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik․ Լիբանանի Զմմառի Մայրավանքում հայկական հնագույն ձեռագրերի պահպանության համար նոր պայմաններ են ստեղծվել։ Այս մասին հայտնում է ՀՀ մատենադարանը` հավելելով, որ Մատենադարանի մասնագիտական աջակցությամբ Մայրավանքում բացվել են նոր ձեռագրատուն և դիվան։ Նոր կենտրոնների ստեղծման աշխատանքներին մասնակցել են Մատենադարանի վերականգնող մասնագետները, որոնց խորհրդատվությունն ու փորձառությունն օգտագործվել են ձեռագրական ժառանգության պահպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովման նպատակով։Մատենադարանից հայտնել են, որ ձեռագրատան և դիվանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-ի նախագահությամբ։ Միջոցառմանը մասնակցել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը, ինչպես նաև հոգևոր, պետական և մշակութային գործիչներ։Արարողության ընթացքում Արա Խզմալյանն անդրադարձել է Մատենադարանի և Զմմառի Մայրավանքի միջև վերջին երեք տարիներին ծավալված համագործակցությանը՝ դրա արդյունքները պատմական նշանակության համարելով։Նա ընդգծել է, որ Մատենադարանը շարունակելու է իր գիտական ներուժն ու մասնագիտական փորձառությունը ծառայեցնել սփյուռքի հոգևոր և մշակութային կենտրոններում պահպանվող ձեռագրերի ուսումնասիրմանը, վերականգնմանն ու պահպանությանը։Նոր ձեռագրատունը նախատեսված է Զմմառի Մայրավանքի դարավոր ձեռագրական հավաքածուի պահպանության համար, իսկ դիվանի բացմամբ ընդլայնվում են նաև այնտեղ պահվող արխիվային ժառանգության պահպանության հնարավորությունները։
լիբանան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/12/108269113_114:0:1934:1365_1920x0_80_0_0_c95bdf087ed893eeb4b7a419facc1289.jpg.webp
լիբանան, տանն կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք ռաֆայել պետրոս մինասյան, մատենադարան
լիբանան, տանն կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք ռաֆայել պետրոս մինասյան, մատենադարան
Նոր ձեռագրատունը նախատեսված է Զմմառի Մայրավանքի դարավոր ձեռագրական հավաքածուի պահպանության համար։
Նոր կենտրոնների ստեղծման աշխատանքներին մասնակցել են Մատենադարանի վերականգնող մասնագետները, որոնց խորհրդատվությունն ու փորձառությունն օգտագործվել են ձեռագրական ժառանգության պահպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովման նպատակով։
Մատենադարանից հայտնել են, որ ձեռագրատան և դիվանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-ի նախագահությամբ։ Միջոցառմանը մասնակցել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը, ինչպես նաև հոգևոր, պետական և մշակութային գործիչներ։
Արարողության ընթացքում Արա Խզմալյանն անդրադարձել է Մատենադարանի և Զմմառի Մայրավանքի միջև վերջին երեք տարիներին ծավալված համագործակցությանը՝ դրա արդյունքները պատմական նշանակության համարելով։
Նա ընդգծել է, որ Մատենադարանը շարունակելու է իր գիտական ներուժն ու մասնագիտական փորձառությունը ծառայեցնել սփյուռքի հոգևոր և մշակութային կենտրոններում պահպանվող ձեռագրերի ուսումնասիրմանը, վերականգնմանն ու պահպանությանը։
Նոր ձեռագրատունը նախատեսված է Զմմառի Մայրավանքի դարավոր ձեռագրական հավաքածուի պահպանության համար, իսկ դիվանի բացմամբ ընդլայնվում են նաև այնտեղ պահվող արխիվային ժառանգության պահպանության հնարավորությունները։