Երևանում թալանել են «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնը․ 4,5 մլն դրամի հեռախոս են գողացել

Բաժանորդագրվել

Գողացել են 25 բջջային հեռախոս։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոններից մեկից շուրջ 4,5 մլն դրամի բջջային հեռախոսներ են գողացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ի ժամը 20։00-ից մինչև սեպտեմբերի 25-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում։

Անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների օգնությամբ բացել են Մարգարյան փողոցի 19/3 հասցեում գործող սպասարկման կենտրոնի մուտքի դուռը, ներս մտել և հափշտակել տարբեր տեսակի շուրջ 25 բջջային հեռախոս։

Նշված է, որ սպասարկման կենտրոնի պահպանությունն իրականացնում է «Քինգ Մարշալ» ընկերությունը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment