Հայաստանն ու Ղրղզստանը ստորագրել են Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանության ոլորտում համագործակցության հուշագիր, որը նախատեսում է փորձի և գիտական տվյալների փոխանակում
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն ու Ղրղզստանը ստորագրել են Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանության ոլորտում համագործակցության հուշագիր, որը նախատեսում է փորձի և գիտական տվյալների փոխանակում։
Հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած փաստաթղթերի փոխանակման արարողության ընթացքում հուշագիրը փոխանակել են ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Ղրղզստանի բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարար Ակիլ Տոկտոբաևը։
Ինչպես հայտնում է COP17-ի պաշտոնական կայքը, համագործակցությունը նախատեսում է երկու լճերի էկոհամակարգերի ուսումնասիրություն և մշտադիտարկում, տեղական ձկնատեսակների պահպանություն, ջրերի աղտոտման կանխարգելում և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատում։
Բացի այդ, նախատեսվում է զարգացնել անմիջական համագործակցությունը «Սևան» ազգային պարկի և Իսիկ Կուլի պահպանվող բնական տարածքների միջև։
Համագործակցությունը կնպաստի երկու լճերի բնական ժառանգության պահպանությանը։