https://arm.sputniknews.ru/20261018/fransiajum-shurj-550-hazar-mard-masnakcel-e-bvoghvoqi-cujceri-dzerbakalvel-e-1200-mard-108268698.html
Ֆրանսիայում շուրջ 550 հազար մարդ մասնակցել է բողոքի ցույցերի․ ձերբակալվել է 1200 մարդ
Ֆրանսիայում շուրջ 550 հազար մարդ մասնակցել է բողոքի ցույցերի․ ձերբակալվել է 1200 մարդ
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի վարչապետի խոսքով` 150 ոստիկան վիրավորվել է։ 18.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-18T12:40+0400
2026-10-18T12:40+0400
2026-10-18T12:40+0400
ֆրանսիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107824370_0:0:3072:1728_1920x0_80_0_0_a0753cd1af92467ee36f1f7e83b21290.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայում երեկ երեկոյան շուրջ 550 հազար մարդ մասնակցել է թանկացման և վառելիքի բարձր գների դեմ զանգվածային բողոքի ցույցերին։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։Փարիզում, Մարսելում և մի շարք այլ քաղաքներում ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Ցուցարարներին ցրելու համար իրավապահներն օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Մի շարք այլ քաղաքներում անկարգություններն ուղեկցվել են հրկիզումներով և թալանով։Երեկ ուշ երեկոյան Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն հայտնել է, որ երկրի տարբեր հատվածներում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 1200 մարդ։ Նրա խոսքով՝ վիրավորվել է 150 ոստիկան։«Հրաշք է, որ տուժածների թիվն ավելի մեծ չէ», – ասել է վարչապետը։Լարվածության հիմնական օջախները եղել են Փարիզն ու Մարսելը։ Մայրաքաղաքում տեղակայվել են ոստիկանության արագ արձագանքման ստորաբաժանումներ։Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրում բռնարարները տեղ չունեն։Ֆրանսիայի նախագահն իր աջակցություն է հայտնել իրավապահներին։Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերին՝ Փարիզի արվարձանների դպրոցներում։ Սկզբում աշակերտները պահանջում էին բարելավել կրթության պայմանները, սակայն հետագայում բողոքի շարժումն ընդլայնվել է՝ ընդգրկելով թանկացման, վառելիքի բարձր գների և սոցիալական անհավասարության խնդիրները։
ֆրանսիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107824370_67:0:2798:2048_1920x0_80_0_0_702442661013155ce7aaac26eaf84586.jpg.webp
ֆրանսիա
Ֆրանսիայի վարչապետի խոսքով` 150 ոստիկան վիրավորվել է։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայում երեկ երեկոյան շուրջ 550 հազար մարդ մասնակցել է թանկացման և վառելիքի բարձր գների դեմ զանգվածային բողոքի ցույցերին։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։
Փարիզում, Մարսելում և մի շարք այլ քաղաքներում ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Ցուցարարներին ցրելու համար իրավապահներն օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Մի շարք այլ քաղաքներում անկարգություններն ուղեկցվել են հրկիզումներով և թալանով։
Երեկ ուշ երեկոյան Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն հայտնել է, որ երկրի տարբեր հատվածներում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 1200 մարդ։ Նրա խոսքով՝ վիրավորվել է 150 ոստիկան։
«Հրաշք է, որ տուժածների թիվն ավելի մեծ չէ», – ասել է վարչապետը։
Լարվածության հիմնական օջախները եղել են Փարիզն ու Մարսելը։ Մայրաքաղաքում տեղակայվել են ոստիկանության արագ արձագանքման ստորաբաժանումներ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրում բռնարարները տեղ չունեն։
«Նրանք, ովքեր խախտել են հասարակական կարգը, հարձակվել պրեֆեկտուրաների և ձեռնարկությունների վրա, թալանել նույնիսկ մեր քաղաքային խորհուրդները, պատասխանատվության կենթարկվեն և կպատժվեն», – գրել Է Մակրոնը X սոցիալական ցանցում։
Ֆրանսիայի նախագահն իր աջակցություն է հայտնել իրավապահներին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերին՝ Փարիզի արվարձանների դպրոցներում։ Սկզբում աշակերտները պահանջում էին բարելավել կրթության պայմանները, սակայն հետագայում բողոքի շարժումն ընդլայնվել է՝ ընդգրկելով թանկացման, վառելիքի բարձր գների և սոցիալական անհավասարության խնդիրները։