Քանի՞ անգամ ես ինքդ քեզ խոստացել՝ «վերջ, սա այլևս չեմ անելու» ու նորից արել. դու կարող ես հաղթել, միայն թե պայքարի՛ր. Տեր Մովսես

Քանի՞ անգամ ես ինքդ քեզ խոստացել՝ «վերջ, սա այլևս չեմ անելու»… ու նորից արել, նշում է Տեր Մովսես քահանա Սահակյանը։

«Գիտես, որ վնասում է քեզ, գիտես, որ հետո զղջալու ես, բայց միևնույն է՝ պարտվում ես։

Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է, երբ միտքդ հասկանում է ճիշտը, բայց կամքդ չի հերիքում։ Ու որքան շատ ես զիջում այդ ներսի թուլությանը, այնքան ավելի դժվար է դառնում հաջորդ անգամ նրան «ոչ» ասելը։

Անգամ Պողոս առաքյալն է խոստովանում․.. «Ոչ թե բարին եմ անում, որ ուզում եմ, այլ չարը, որ չեմ ուզում, այն եմ անում» (Հռոմ. 7։19), բայց նաև ասում է. «Ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (հմմտ. Փիլիպ. 4։13)»,- նշել է Տեր Հայրը։

Տեր Մովսեսի խոսքով՝ դու էլ կարող ես հաղթել, միայն թե՝ պայքարի՛ր։

Leave a comment