Կանադայի ռազմաբազայում պայթյուն է եղել և հրդեհ բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

Բաժանորդագրվել

Միջադեպը տեղի է ունեցել Ալբերտա նահանգում գտնվող Ուեյնրայթի ռազմաբազայում։

Կանադայի ռազմաբազայում պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ալբերտա նահանգում գտնվող Ուեյնրայթի ռազմաբազայում։ Պայթյունին հաջորդել է խոշոր հրդեհ։

Global News հեռուստաալիքը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ առնվազն յոթ մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ տուժել են։

Leave a comment