Հիմա կարելի է երկու զանգով Երևանում արձան ունենալ․ Վիկտոր Մնացականյան

https://arm.sputniknews.ru/20261017/hima-kareli-e-erku-zangvov-erevanum-ardzan-unenal-viktvor-mnacakanjan-108218035.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108212787_368:0:1808:1080_1920x0_80_0_0_2559c6587f77169c03291631b7e18fbd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արձան, վիկտոր մնացականյան, видео, ուրիշ նորություններ, տեսանյութ, տեսանյութեր

հայաստան, արձան, վիկտոր մնացականյան, видео, ուրիշ նորություններ, տեսանյութ, տեսանյութեր

Բաժանորդագրվել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարի կարծիքով` հանրային արվեստի գործերը պետք է անցնեն մասնագիտական գնահատում, իսկ դրանց տեղադրումը պետք է ներդաշնակ լինի տարածքի պատմությանն ու բնույթին։

Երևանում հուշարձան տեղադրելն այսօր ավելի հեշտ է, քան պետք է լիներ։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում այս հայտարարությունն արեց ուրբանիստ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, Հայկական գորգի և ասեղնագործության ազգային կենտրոնի հիմնադիր Վիկտոր Մնացականյանը։

«Այսօր կարելի է երկու զանգով արձան ունենալ», – ասաց նա։

Մնացականյանն անդրադարձավ Երևանի ինքնության մաս կազմող Մհեր Մկրտչյանի՝ հոկտեմբերի 10-ին տեղադրված արձանի շուրջ քննարկումներին։

«Ֆրունզի խարիզման այդ արձանում չկա», – նշեց նա` հավելելով, որ հուշարձանը պետք է փոխանցի ոչ միայն մարդու արտաքին նմանությունը, այլև նրա անհատականությունն ու էությունը։

Մնացականյանը շեշտեց` հանրային արվեստի գործերը պետք է անցնեն մասնագիտական գնահատում, իսկ դրանց տեղադրումը պետք է ներդաշնակ լինի տարածքի պատմությանն ու բնույթին։

Խոսելով գորգանախշերով հետիոտնային անցումների մասին՝ Հայկական գորգի և ասեղնագործության ազգային կենտրոնի հիմնադիրը կարևորեց մասնագետների կարծիքը։ Նրա դիտարկմամբ՝ գորգային մոտիվները քաղաքային միջավայր տեղափոխելիս պետք է հաշվի առնել հայկական գորգագործության ավանդույթները, գունային առանձնահատկություններն ու խորհրդաբանությունը։

Զրույցում անդրադարձ է արվում նաև Երևանի պատմական շենքերի պահպանությանը, Կոնդի ինքնությանը, հանրային տարածքների կազմակերպմանը և քաղաքաշինության համակարգային խնդիրներին։ Մնացականյանի կարծիքով՝ քաղաքի զարգացումը չի սահմանափակվում մայթերի ու խաղահրապարակների բարեկարգմամբ․ անհրաժեշտ է մասնագիտական պատասխանատվություն, ինչպես նաև հստակ չափանիշներ և Երևանի պատմական ու ճարտարապետական ժառանգության գիտակցում։

Ինչպե՞ս պահպանել Երևանի ինքնությունը և միաժամանակ բաց լինել նոր արվեստի ու քաղաքային լուծումների համար։ Այս և այլ հարցերի պատասխանները` տեսանյութում։

Leave a comment